28 Նոյ
2024
3.1° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը հայտարարել է, որ Կիևին ռազմական օգնություն չի ցուցաբերել 2023 թվականի դեկտեմբերի 27-ից ի վեր

Վաշինգտոնը հայտարարել է, որ Կիևին ռազմական օգնություն չի ցուցաբերել 2023 թվականի դեկտեմբերի 27-ից ի վեր

ԱՄՆ-ը Կիև ռազմական օգնության փաթեթներ չի ուղարկել 2023 թվականի դեկտեմբերի 27-ից ի վեր․  ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։



«Միացյալ Նահանգները դեկտեմբերի 27-ից ի վեր ռազմական օգնության փաթեթներ չի տրամադրել Ուկրաինային: Ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է այսօր իր հայտարարության մեջ, անգործության արժեքը ամեն օր աճում է»,-ասել է նա:

 

Սինգհի խոսքով՝ Պենտագոնը հույս ունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության օրինագծի հաստատմանը։



Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այս օրինագծին, որը նախատեսում է ավելի քան 95 մլրդ դոլարի լրացուցիչ բյուջետային հատկացումներ անել, որից 60,06 մլրդ դոլարն առաջարկվում էտրամադրել Կիևին, 14,1 մլրդ դոլարը՝ Իսրայելին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ օրինագիծն անվանել էր «միտումնավոր անընդունելի»։