Ֆիլիպիններում եկեղեցու փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 52-ը՝ վիրավորվել
Ֆիլիպինների Սան Խոսե դել Մոնտե եկեղեցու երկրորդ հարկի փլուզման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 52-ը վիրավորվել․ հաղորդում է տեղական GMA News հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցելչորեքշաբթի՝ Բուլական նահանգի Սան Խոսե դել Մոնտեում Սուրբ Պետրոս Առաքյալի եկեղեցում։
Ըստ տեղական իշխանությունների՝ եկեղեցու երկրորդ հարկը, որը պատրաստված էր փայտից, փլուզվել է, երբ մարդիկ հերթ են կանգնել իրենց ճակատներին մոխիր քսելու համար:
Հեռուստաալիքը նշում է, որ շատերը ստացել են թեթև վնասվածքներ՝ կապտուկներ, սակայն 80-ամյա կինը չի փրկվել ստացած վնասվածքներից։