16 Նոյ
2024
11.4° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության հնարավորությունը բարձր է համարում

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության հնարավորությունը բարձր է համարում

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտայնության մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Արձանագրվում են առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, հասանելիություն ստանալու դեպի Կասպից ծովի ռեսուրսները և ապահովելու  իրենց անմիջական մուտքը Կենտրոնական Ասիա», – ասել է Սերդյուկովը։

«Այդ նպատակով, ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային ներուժը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է խաղաղության համաձայնագրի կնքումը», – հավելել է նա։

Սերդյուկովի խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետկոնֆլիկտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։

«Չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը, դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։