Սև ծովում ռուսական խոշոր դեսանտային նավ է խոցվել. ուկրաինական լրատվամիջոցներ
Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչության անօդաչու սարքերը փետրվարի 14-ի առավոտյան Սև ծովում խոցել են ռուսական խոշոր դեսանտային նավ. այս մասին գրում է pravda.com.ua կայքը՝ վկայակոչելով Հետախուզության գլխավոր վարչությունում իր աղբյուրներին:
Նրանք հայտնել են, որ սա Հետախուզության գլխավոր վարչության օպերացիա էր, և հարձակման արդյունքում խորտակվել է «Կեսար Կունիկով» դեսանտային նավը։
Այս մասին պաշտոնական տեղեկություն չկա:
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կայքը հայտնում է, որ «Կեսար Կունիկովը» 775 նախագծի խոշոր դեսանտային նավ է, որի երկարությունը 112,5 մ է, լայնությունը՝ 15 մ: