26 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել

ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել

Բելառուսի ԱԳ նախարար
Սերգեյ Ալեյնիկը հայտնել է, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, Մինսկում ՀԱՊԿ երկրների ԱԳ
նախարարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման
ընդհանուր մոտեցումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

 «ՀԱՊԿ արտգործնախարարները
համատեղ հայտարարությունն են արել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր
մոտեցումների մասին, որն առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում ներկա ռազմաքաղաքական
իրավիճակում»,- նշել է Ալեյնիկը։

Երկրորդ փաստաթուղթը ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի
համատեղ որոշումն է ՀԱՊԿ անդամ երկրների լրացուցիչ միջոցառումների ցանկի վերաբերյալ,
որոնք ուղղված են ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության ապահովմանը։