27 Նոյ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվերսիա է անվանել

Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվերսիա է անվանել

Իրանում Չհարմահալ և Բախտիարիի նահանգի գազատարի գլխավոր գծի վրա փետրվարի 14-ի գիշերը տեղի ունեցած պայթյունը դիվերսիա են համարում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ТАСС գործակալությունից, նախարարների կաբինետի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նման բնորոշում է տվել Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:

«Այդ դիվերսիան իրականացվել է այսօր գիշերը մոտավորապես ժամը մեկին գազատարի գլխավոր գծի երկու-երեք հատվածներում», – մեջբերում է նախարարի խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը։

Նա հավելել է, որ հենց առաջին ժամերին անցկացվել է խորհրդակցություն միջադեպի հետևանքների տեղայնացման համար։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Բորուջեն քաղաքում գազատարի գլխավոր գծի վրա պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ: