Ֆրանսիական Bastion VS ռուսական Тигр. ի՞նչ ունենք հիմա
Նոյեմբերի 13-ին ֆրանսիական ինսայդեր Ouest France-ը հայտարարեց, որ պաշտոնական Փարիզը Երևանին է տրամադրել Bastion տիպի զրահամեքենաներ։ Թիվ չի նշվում, սակայն տարածված լուսանկարից կարելի է ենթադրել, որ զրահատեխնիկան 20-ից ավելի է։ Ավելի ուշ այս իրադարձությանն անդրադարձավ նաև ռուսական Военное обозрение պարբերականը։ Երկու աղբյուրներն էլ նույն պնդումն արեցին՝ զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված են եղել ուկրաինական բանակի համար, սակայն վերջին պահին ուկրաինացիները հրաժարվել են դրանցից` ցածր պաշտպանվածության ու բարձր խոցելիության ռիսկի պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք գտնվում էին Ուկրաինայում ու հենց այնտեղից են ժամանել Երևան։
Այս զրահամեքենաներն իրականում աշխարհում բավական հայտնի են ու թեժ կետերում խնդիրներ լուծելու բավականին մեծ փորձ ունեն։ Արտադրում է ֆրանսիական ACMAT ընկերությունը։ Զրահամեքենան ունի 80 տոկոս ունիֆիկացիա ու բաղկացած է 3500 դետալից։ Ի դեպ` այս զրահամեքենաների գլխավոր առավելությունն այն է, որ պահեստամասերը բավականին հեշտ են ճարվում։ 2021 թվականից արտադրվում է նաև ամերիկյան բանակի համար, որպես թեժ կետերում շտապօգնության մեքենա։ Կշռում է 12,5 տոննա, 4 անիվներն էլ քաշող են։ Ունի 2 մոդիֆիկացիա՝ փակ թափքով,՝որպես բանակային զրահափոխադրիչ, և բաց թափքով, որը նախատեսված է հատուկ նշանակության զորատեսակների համար։ Զրահամեքենան հնարավոր է կիրառել տարբեր նպատակների համար՝ սանիտարական, բեռնատար, նաև որպես շարժական հրամանատարաշտաբային կայան։
Մանրամասները՝ ռեպորտաժում։