Մակրոնը Նեթանյահուին կոչ է արել դադարեցնել գործողությունները Գազայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում անընդունելի է համարել իսրայելական ռազմական գործողության հետևանքով Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը և կոչ է արել դադարեցնել այն։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից, գրում է ТАСС-ը։
«Ֆրանսիայի նախագահը շեշտել է հրադադարի մասին համաձայնագրի կնքման հրատապ անհրաժեշտությունը, որն ի վերջո կերաշխավորի բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը և շտապ օգնության զանգվածային հոսքը:
Զոհերի թիվը և հումանիտար իրավիճակն անընդունելի են, և Իսրայելի գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։