25 Փտր
2025
-3.9° c ԵՐԵՎԱՆ
-7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացքի մեջ գտնվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում օրը Հայաստանի համար կրկին չեմպիոնական էր։

Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ , Եվրոպայի և աշխարհի բազմակի  չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 6:3 հաշվով առավելության հասավ չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի նկատմամբ և 7-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Այսպիսով, այսօր ավարտվեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը 2 ոսկե և մեկ բրոնզե մեդալ նվաճեց։ Ազատ ոճայինների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի փետրվարի 16-ին։