
Գոռ Սահակյանը` ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
67 կգ քաշային կարգում երկամարտի 311 կգ (140+171 կգ) արդյունքով մեր մարզիկը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հրում վարժությունում մեր մարզիկը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել։ Պոկում վարժությունում Գոռը բավարարվել է բրոնզե մեդալով։