Մարմարա ծովում թուրքական բեռնանավ է խորտակվել
Մարմարա ծովում բեռնատար նավ է խորտակվել, անձնակազմին փրկելու գործողություն է իրականացվում, հայտնում է Yeni Şafak թերթը՝ հղում անելով թուրքական Բուրսայի իշխանություններին։
Մարմարա ծովում Իմրալի կղզուց հարավ-արևմուտք խորտակված 69 մետրանոց բեռնատար նավի անձնակազմի համար փրկարարական գործողություն է սկսվել: Բուրսայի նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը հայտարարել է, որ միջադեպից հետո ափամերձ անվտանգության երկու թիմեր անցել են որոնողափրկարարական աշխատանքների:
Դեմիրթաշի խոսքով՝ ակտիվ աշխատանքներ են տարվում 6 հոգուց բաղկացած անձնակազմին փրկելու համար, որոնք, նախնական տվյալներով, Թուրքիայի քաղաքացիներ են։