27 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազի գինը 220 դրամից կտրուկ նվազել է․ տնտեսագետ

Գազի գինը 220 դրամից կտրուկ նվազել է․ տնտեսագետ

Այսօր հեղուկ գազի գինը 220 դրամից կտրուկ նվազել է` հասնելով 150-160 դրամ․ այս մասնին  իր Ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Նման կտրուկ տատանումը կապված է եղանակային պայմանների հետ, մասնավորապես` Վերին Լարսի անցակետի և Սյունիքի ճանապարհները անցանելի լինելը ապահովում են բավարար քանակության հեղուկ գազ Հայաստանի տնտեսության համար: Միաժամանակ բնական գազի գինը համաշխարհային շուկայում կտրուկ անկում է գրանցել»․- նշել է Պարսյանը։