Հայ զինվորը չպետք է գույն ունենա․ Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 81 տարեկան
Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է։ Լեգենդար հրամանատար, «Ազատագրական բանակի» հիմնադիրը կդառնար 81 տարեկան։ Թիֆլիսում ծնված, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում ծնված հերոսը սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: Նա իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։