27 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ռազմական կցորդներ կունենա ՆԱՏՕ–ում և ԵԱՀԿ–ում շահերը ներկայացնելու համար

Հայաստանը ռազմական կցորդներ կունենա ՆԱՏՕ–ում և ԵԱՀԿ–ում շահերը ներկայացնելու համար

ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչներին կփոխարինեն ռազմական կցորդները, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

Ըստ որոշման` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ:

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ։

Այսպիսով` Հայաստանն ուժեղացնում է իր ներկայացվածությունը միջազգային առանցքային կազմակերպություններում։ Ավելի վաղ Հայաստանը ՆԱՏՕ-ում ներկայացուցիչ ուներ, իսկ ԵԱՀԿ-ում՝ ՊՆ ներկայացուցիչ։