27 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախ անհատական վերադարձի դեպքում հայկական ինքնությունն ենք կորցնելու․ Գեղամ Ստեփանյան

Արցախ անհատական վերադարձի դեպքում հայկական ինքնությունն ենք կորցնելու․ Գեղամ Ստեփանյան

Արցախում այս պահին ապրում են մոտ 20 հայ, որոնք կորցնում են հայկական ինքնությունը․ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 

«Մենք բարձրաձայնել ենք Արցախ վերադառնալու հարցը, բայց կարևոր ենք համարում հավաքական վերադարձը, որովհետև անհատական վերադարձը մեր շահերից չի բխում։ Եթե կազմակերպվեն անհատական վերադարձներ, որոշ դերակատարներ միայն իրենց նշանակությունը կարևորելու համար կանեն դա, ինչը կստորադասի մեր պահանջը»,-ասել է նա։

 

Խոսելով հիմա Արցախում ապրող հայերի մասին՝ Ստեփանյանը նշել է․ «Նրանք կորցնում են իրենց ինքնությունը, ազատ ապրելու իրավունքն չունեն։ Զրկված են բոլոր հնարավորություններից ու չենք կարող ասել հայկական արժանապատիվ կենսակերպով են ապրում»,- ասել է Ստեփանյանը։

 

Լրագրողի հարցին, թե արդյոք դերակատարներ ասելով Ստեփանյանը ռուսներին նկատի ունի, արձագանքում է․«Ես չեմ ուզում մասնավորեցնել ռուսներին, որովհետև երես փրկելու խնդիր ունեն բոլոր դերակատարները։ Այս հարցում ձախողել են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ ՄԱԿ ԱԽ-ն։ Երես փրկելու խնդիր ունեն բոլոր մեղավորները»։

 

Հիշեցնենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը աշխատանքային այցով մեկնել էին ԱՄՆ, հանդիպում ունեցել մոտ 60 կոնգրեսականի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, Ադրբեջանում գտնվող ռազմաքաղաքական պատանդների՝ առանց նախապայմանների վերադարձի, պատմամշակութային կոթողների, գերեզմանների պահպանման ու միջազգային պատճաշ աջակցության տրամադրման վերաբերող հարցեր։