20 Սեպ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն չորս հարված է հասցրել հութիների հթրիռներին եւ անօդաչուներին

ԱՄՆ-ն չորս հարված է հասցրել հութիների հթրիռներին եւ անօդաչուներին

Ամերիկացի զինվորականները չորս հարված են հասցրել «Անսար-Ալլահ» շարժման խռովարար հութիների հականավային թեւավոր հթրիռներին եւ անօդաչուներին. այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ուժերը ինքնապաշտպանության նպատակներով հաջողությամբ չորս հարված են հասցրել յոթ հականավային թեւավոր հրթիռների, երեք անօդաչու թռչող սարքերի եւ մեկ անօդաչու վերջրյա սարքի Եմենի հութիների կողմից վերահսկվող  շրջաններում»,- նշվել է հայտարարությունում։

Ամերիկացի զինվորականները հավաստիացնում են, որ խռովարարները հրթիռներն ու անօդաչուները պատրաստել էին «Կարմիր ծովում նավերի դեմ արձակելու համար»։