Զինված ընդհարումներ, զորաշարժեր, միջազգային կոչեր ու հորդորներ։ Աշխարհում լարվածությունը չի պակասում։ Չորեքշաբթի Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների զինված ուժերը երկու նոր հարված են հասցրել Եմենի Անսար Ալլահ շարժման հուսիների թիրախներին։ Հարձակումների թիրախը եղել է մեկ ամբողջական քաղաք՝ Բեյթ ալ-Ֆաքիհը։ Բնականաբար սա չէր կարող մնալ անարձագանք։ Առաջինը ՄԱԿ-ի անվտանգության նիստում խոսեց Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը՝ նշելով, որ այս ամենն ավելի է սրում վիճակը Կարմիր ծովում։ Մանրամասն՝ ռեպորտաժում։