07 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնն ու Զելենսկին անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն

Մակրոնն ու Զելենսկին անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին ուրբաթ Փարիզում երկկողմ համաձայնագիր կստորագրեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։



Նշվում է, որ Զելենսկին ուրբաթ կժամանի Գերմանիա և Ֆրանսիա՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մակրոնի հետ։



Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել էին, որ Մակրոնը, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է եղել հետաձգել փետրվարի 13-ին և 14-ին նախատեսված այցը Կիև։



Միևնույն ժամանակ, Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիան շուտով կավարտի աշխատանքը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի վրա և խոստացել դրա ստորագրման մասին հայտարարել փետրվարին Ուկրաինա այցի ընթացքում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026