Մոսկվայում ընթացող «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին ՌԴ «Միասնական Ռուսաստան» կուսակցության հրավերով ՌԴ է մեկնել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը:
ABC media-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Համաժողովը տևելու է 4 օր։ Պատվիրակության անդամները բարձրաձայնելու են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, թուրք-ադրբեջանական տանդեմի ոտնձգություններն ու սպառնալիքները Հայաստանի անվտանգությանը։ Արցախի մասին կուսակցությունը դիրքորոշում հայտնելու է»,- նշել է Արտակ Զաքարյանը։