Ֆրանսիան Հայաստանին վաճառել է անպիտան մի բան, որը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում. Զախարովան՝ «Բաստիոն»-ների մասին
Ֆրանսիական «Բաստիոն»
զրահամեքենաները ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում։ Այս մասին ճեպազրույցում
ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Միամտություն է թվում
խոսել Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահատեխնիկայի մատակարարման օգուտների մասին:
Ուկրաինայում իրական մարտական պայմաններում դրանք ցույց են տվել իրենց շատ ցածր արդյունավետությունը»,-
ասել է Զախարովան:
Զախարովայի խոսքով,
եթե նշված տեխնիկան ուղղակի ցուցադրվի հրապարակներում, ապա միգուցե առաքումներն իմաստ
ունեն։
ՌԴ ԱԳՆ խոսնակը կարծիք
է հայտնել, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառել է իրական «ոչ իրացվելի ակտիվներ», որոնք
Փարիզը չի կարողացել վաճառել այլ ուղղություններով։ Իսկ թե ինչպես այս մեքենաները կկարողանան
պաշտպանել Հայաստանի տարածքը, մնում է առեղծված, կարծում է Զախարովան։
«Եթե պարզապես հրապարակներում
ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք,
կարող եք գալ, մեր զինվորականները կպատմեն։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է
անպիտան մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,- նշել է
Զախարովան։