Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը քննարիկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախարարները կրկին ընդգծել են խաղաղություն հաստատելու կարևորությունը տարածաշրջանում՝ հանուն ամուր և կայուն զարգացման։ Այս կապակցությամբ կարևորվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ռազմավարական տարանցիկ և էներգետիկ նախագծերի իրականացմանը, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժին: Այս համատեքստում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու, ինչպես նաև «Միջին միջանցքի» իրագործման կարևորությունը։
Նախարարները նշել են, որ ընթացիկ տարվա մարտին կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: