16 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցեղասպանության մասին լռելը մեծ հետևանքներ է կրում, պատմությունը դատելու է նրանց․ Էրդողան

Ցեղասպանության մասին լռելը մեծ հետևանքներ է կրում, պատմությունը դատելու է նրանց․ Էրդողան

Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Ռաֆահ քաղաքում՝ դրանք անվանելով «անմարդկային արարք», որն Իսրայելի համար դարձել է սովորական բիզնես։

 

Այս մասին Էրդողանն ասել է ինքնաթիռում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների զրույցում, որի ընթացքում խոսել է նաև միջազգային այլ խնդիրների մասին։

 

«Մենք ասել ենք, որ չենք կարող զիջումների գնալ մարդկանց անվտանգության հարցում։ Մտածեք, թե արդյոք կա որևէ բան, որը համապատասխանում է մարդկային արժեքներին, ռազմական իրավունքին, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին՝ ասելով, որ խաղաղ բնակիչներին «գնացեք այս տարածք, անվտանգ է», և հետո ռմբակոծեք այդ տարածքը: Մարդկությունը պետք է որքան հնարավոր է շուտ լսի այս աղաղակը։ Ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն և հետևանքներ է կրում։ Պատմությունը դատելու է նրանց, ովքեր աչք են փակել այս մարդկանց բացահայտ սպանության վրա։ Նրանք, ովքեր ստորագրում են այս ցեղասպանությունը, արդեն մեղավոր են հայտարարվել պատմության առաջ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։