Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների վրա ժամանակավորապես չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը
ԱԺ-ն ընդունել է «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման
օրինագծի փոփոխությունների մասին» նախագիծը, որով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա
չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը․ հայտնում է «Արմենպրես»–ը։
ՀՀ ԱՆ առողջապահության
ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեցլ է, որ գործող օրենքով բոլոր
բուժաշխատողներն աշխատանքի իրավունք ստանալու համար շարունակական մասնագիտական զարգացման
համար պետք է ունենան հավաստագիր։ Օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է բացառություն,
որ այդ կարգավորումը չտարածվի ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների վրա։
«Իրականում հավաստագրի
պահանջն իրենց վրա ևս տարածվելու է, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ,
այս պահանջը չի տարածվի։ Դրանով ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին տրվում է ժամանակ,
որ կարողանան իրենց կրեդիտները հավաքել, փաստաթղթերը շտկել, վերապատրաստումներ անցնել»,-ասել
է Բազարչյանը։
Նա տեղեկացրեց, որ թեպետ ժամանակ է տրվել արցախցիներին, սակայն
արդեն 100-ից ավելի ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներ կան, որոնք ստացել են իրենց
հավաստագրերը։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ
3000 բուժաշխատող կա։ Նրանց ճնշող մեծամասնությունը բուժքույրեր են։ Նրանք այսօր էլ
կարող են աշխատել, սակայն մինչ 2025 թվականի հունվարի 1-ը պետք է կարողանան ստանալ
հավաստագրերը։ Ալեքսանդր Բազարչյանը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը
խրախուսական մեխանիզմներ է գործարկում, որ բուժաշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունը
շարունակեն ՀՀ մարզերում։
Շարունակությունը՝
սկզբնաղբյուրում։