Ղազաստանի Ակտաու քաղաքի 63-մետրանոց աշտարակի ներսում նավթաքիմիական թափոններ են այրվել, որի հետևանքով աշտարակը փլուզվել է։ Այս մասին հաորդում է երկրի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Փետրվարի 16-ին, Ակտաու քաղաքի 5–րդ արտադրական գոտում գտնվող Մանգիստաու ինդուստրիալ պարկի տարածքում նավթաքիմիական թափոնների այրվածք է տեղի ունեցել 63-մետրանոց (5 մետր տրամագծով) աշտարակի ներսում, որն անօգտագործելի է դարձել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այրվող տարածքը մոտ 60 քմ է։ Հրդեհը մարվել է 30 անձնակազմի և վեց տեխնիկայի ուժերով։
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։