Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորականների մարմինները
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինվորականների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել։ Այս մասին «РБК»-ին տեղեկացրել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը, նշելով, որ ռուսական կողմին վերադարձվել է 61 զոհվածի մարմին:
Ռազմագերիների հարցերով Ուկրաինայի շտաբի հաղորդմամբ՝ ուկրաինական կողմը ստացել է 58 մարմին։ Նշվում է, որ աճյունների հանձնումը տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։