Լևոն Արոնյանը` «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարի բրոնզե մեդալակիր
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարում:
Վերջին խաղափուլում հայ շախմատիստը հաղթանակ տարավ Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ:
Մրցաշարին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն 8 շախմատիստները, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը:
Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Մագնուս Կարլսեն
2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան։