ՌԴ-ում ավելի քան 80 մարդ է բերման ենթարկվել Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ դատախազությունը քաղաքացիներին զգուշացրել էր չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին:
Հիշեցնենք, որ երեկ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Մահվան պատճառը, նախնական վարկածով, թրոմբի պոկվելուց է եղել։