Կրեմլը Նավալնիի մահվան վերաբերյալ իր հասցեին հնչած մեղադրանքները համարում է անթույլատրելի
Կրեմլը Ալեքսեյ Նավալնիի մահվան վերաբերյալ Արևմուտքի հայտարարությունները համարում է բացարձակապես անթույլատրելի՝ հաշվի առնելով, որ քննվում են մահվան պատճառները, և դեռ ոչինչ հայտնի չէ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե արդյո՞ք Կրեմլը կարձագանքի այս իրավիճակին՝ Պեսկովը նշել է. «Մենք ամեն ինչ ասել ենք, զեկուցվել է նախագահին, ԱԴԾ-ն անում է այն ամենը, ինչ պետք է անի»։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։