Չինաստանի ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ուկրաինայի հիմնախնդիրն ու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հիմնախնդիրը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային այնպիսի հրատապ հարցերի շուրջ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը, Պաղեստինի և Իսրայելի միջեւ հակամարտությունը, Կորեական թերակղզու հիմնախնդիրը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչների մակարդակով շփումներ պահպանել միջկորեական հարաբերությունների կարգավորման հետ կապված իրադրության շուրջ: