
Իրանը ցուցադրել է ՀՕՊ սեփական արտադրության համակարգերը
Իրանն այսօր ցուցադրել է ՀՕՊ սեփական արտադրության համակարգերը, մասնավորաբար «Արման» կոչվող հակահրթիռային պաշտպանության համակարգերն ու «Ազարքաշ» ՀՕՊ համակարգերը, որոնք ի վիճակի են ցածր բարձրության վրա թռչող թիրախներ խոցել․ այս մասին հայտնել է Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ «նոր համակարգերի մուտքը երկրի Զինված ուժերի զինանոց զգալիորեն կուժեղացնի իսլամական հանրապետության ՀՕՊ կարողությունները»։