Արազ Օզբիլիսը հայտարարել է կարիերան ավարտելու և ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը
հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Լրագրողների հետ հանդիպմանն Օզբիլիսը ներկայացել
է 4 որդիների և կնոջ հետ։
«Սա ֆուտբոլային կարիերայի ավարտ է, բայց հետաքրքիր ճանապարհի սկիզբ»,
– ասել է Օզբիլիզը։
Նա հայտարարել է նաև նաև ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության
մասին։ Նշենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2023թ. դեկտեմբերի 23-ին։