17 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում տեղի է ունեցել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու հանդիսավոր բացումը

ՌԴ-ում տեղի է ունեցել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու հանդիսավոր բացումը

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան  թանգարանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, Հարավային դաշնային շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Գուրբան։

Միջոցառման ընթացքում բարձր է գնահատվել հայ լեգենդար հետախույզի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում, այդ թվում՝ նրա վճռորոշ դերակատարումը պատերազմի հաղթական ելքում։ Մասնակիցներն ընդգծել են,  որ Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնումը մեծապես կօգնի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։

«Մենք երբեք չենք մոռանա Ռոստովի մարզի պատվավոր քաղաքացի Գևորգ Վարդանյանի և նրա կնոջ դերակատարումը, Գևորգ Վարդանյանի կարևոր ներդրումը  Հայրենական Մեծ պատերազմում կերտած հաղթանակում։ Նրա անվան թանգարանն իսկական հայրենասիրական կենտրոնի կվերածվի, այստեղ եղած նյութերը այցելուներին հնարավորություն կտան ավելի լավ ծանոթանալ պատմական իրադարձություններին։ Ամեն ինչ կանենք, որ երեխաները իմանան նրա հերոսությունների մասին, իսկ բոլոր նրանք, ովքեր կայցելելեն թանգարան, մտածեն հայրենիքի ու նրա ճակատագրի մասին և այն մարդու մասին, ով իր ամբողջ կյանքն է նվիրել մեր հզոր պետությանը»,- ասել է Ռոստովի նահանգապետ Գոլուբևը։