Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի կորուստները հասել է 574-ի։ Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունում։
Վերջին տվյալներով՝ առավոտյան Գազայի հատվածի հարավում արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ մարտերում մահացել է ևս մեկ իսրայելցի զինվոր։ Ընդհանուր առմամբ, անկլավում ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը ունեցել է 235 զոհ: