26 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը փորձում է ձեռնոց նետել Թուրքիային և թուլացնել վերջինիս ազդեցությունն Ադրբեջանում. Վարդան Ոսկանյան

Ալիևը փորձում է ձեռնոց նետել Թուրքիային և թուլացնել վերջինիս ազդեցությունն Ադրբեջանում. Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետի հաջորդ քայլերից է լինելու արհեստածին Ադրբեջանով մեկ թուրքական դրոշների լռելյան և աստիճանական հեռացումը տեսանելի վայրերից․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։



Նրա խոսքով՝ երդմնակալության ընթացքում Ալիևի համաթուրանական շեշտադրումները, և այն, որ արհեստածին Ադրբեջանի համար ամենակարևոր կազմակերպություն հռչակվեց «Թյուրքական պետությունների կազմակերպությունը», խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն Ռուսաստանի և Իրանի դեմ, այլ նաև, որքան էլ պարադոքսալ թվա, Թուրքիայի։



«Ռուսաստանին, փաստացիորեն, անթաքույց կերպով ակնարկվեց, որ նրա աշխարհաքաղաքական և տնտեսական ծրագիր ԵԱՏՄում Բաքվի բռնապետը որևէ հեռանկար չի տեսնում և չի մասնակցելու դրան։
Իրանի պարագայում ակնհայտ է, որ համաթուրանականության «ջահակիրը» դառնալ ձգտող Բաքվի բարբարոսկան վարչախումբն իր շոշափուկները նաև, այսպես կոչված, «ադրբեջանականության» համադրմամբ, փորձելու է տարածել իրանական հինավուրց երկրամաս Ատրպատականի թյուրքախոս իրանցիների շրջանում»,-գրել է նա։

 

 

Իրանագետն ընդգծել է, որ Ալիևը փորձում է լիակատար մոռացության մատնել Արցախի Հանրապետության բռնազավթման գործում Թուրքիայի օժանդակության հանգամանքը և փորձ է արվում ոչ միայն ձեռնոց նետելու «թյուրքական աշխարհում» Անկարայի առաջատար դերին, այլ նաև թուլացնելու Թուրքիայի գնալով ավելի անկառավարելի դարձող ազդեցությունը հենց արհեստածին Ադրբեջանի ներսում։

 



«Կարծում եմ՝ Բաքվի բռնապետի հաջորդ քայլերից է լինելու արհեստածին Ադրբեջանով մեկ թուրքական դրոշների լռելյան և աստիճանական հեռացումը տեսանելի վայրերից»,-գրել է Ոսկանյանը։