Եմենի հյուսիսում իշխող հուսիների «Անսար Ալլահ» շարժումը երկուշաբթի հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է ամերիկյան MQ-9 հետախուզական անօդաչու թռչող սարք։
«Հոդեյդայում Եմենի հակաօդային պաշտպանությունը կարողացել է խոցել ամերիկյան անօդաչու թռչող սարքը (MQ-9)»,- X-ի իր միկրոբլոգում գրել է հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան:
Հուսիների ներկայացուցիչը նաև հայտարարել է Ադենի ծոցում բրիտանական նավի դեմ իրականացված գործողության մասին: