Bank of Georgia Group-ը 303,6 մլն դոլարով գնում է հայկական «Ամերիաբանկը»․ հայտարարություն
Bank of Georgia Group-ը հայտարարել է, որ մոտ 303,6 մլն դոլարով ձեռք կբերի հայկական «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ընդլայնելով իր ներկայությունն ու աճի հնարավորություններն այս շուկայում:
Գործարքը կֆինանսավորվի իր ավելցուկային կապիտալից, և ձեռք կբերի բանկի 90%-ը, իսկ մնացած 10%-ը ձեռք կբերի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:
«Bank of Georgia Group-ի խորհուրդը և ղեկավարությունը ուրախ են տեղեկացնել, որ ձեռք է բերվել պայմանական համաձայնություն «Ամերիաբանկ ՓԲԸ-ի» թողարկված ընդհանուր բաժնետիրական կապիտալի 100%-ը ձեռք բերելու վերաբերյալ: BOGG-ը կարծում է, որ զգալի արժեք կարող է ստացվել Հայաստանի ներսում հնարավորությունների կապիտալացումից՝ հայկական առաջատար բանկի այս ձեռքբերման միջոցով և BOGG-ի փորձի կիրառմամբ»,֊ասված է հաղորդագրության մեջ։