Ռուբեն Վարդանյանը «Ամերիաբանկի» հնարավոր վաճառքի հետ որևէ կապ չունի
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պարզաբանում է տարածել «Ամերիաբանկի» հնարավոր վաճառքի և Ռուբեն Վարդանյանի առնչության մասին։
«Հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը
- Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիա Բանկի բաժնետեր։
- Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:
- Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։
- Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։
- Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։
Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»։