26 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից բռնի տեղահանված երեխաներին 1 միլիոն դոլար դրամաշնորհ է տրվել․ ՅՈւՆԻՍԵՖ

Արցախից բռնի տեղահանված երեխաներին 1 միլիոն դոլար դրամաշնորհ է տրվել․ ՅՈւՆԻՍԵՖ

«Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը (ECW) 1 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրում Արցախից բռնի տեղահանված երեխաների և նրանց հյուրընկալող համայնքի երեխաների ուսումնառությունն ընդլայնելու համար։ Տեղեկանում ենք ՅՈւՆԻՍԵՖ–ի մամուլի ծառայությունից։

«12-ամսյա դրամաշնորհը տրամադրվելու է ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և կրթության ոլորտի մյուս հիմնական դերակատարների հետ համագործակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Շեշտվում է, որ սա առաջին դեպքն է, երբ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրում բացառապես վաղ մանկական ուսումնառության ուղղությամբ:

Փախստական երեխաների և նրանց հյուրընկալող համայնքների փոքրիկների, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաներին հասանելի կլինեն նաև սոցիալ – հոգեբանական ծառայությունները, ծնողավարման դասընթացներ կկազմակերպվեն ծնողների և խնամակալների համար, ինչպես նաև ուսուցիչները կստանան հմտություններ՝ օգնելու երեխաներին հաջողությամբ ինտեգրվել դասարաններում: