26 Նոյ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ նախագահի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը

ՌԴ նախագահի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը

Օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը ՌԴ-ում մասնակցում էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) հիմնադրման 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ՌԳԱ արտասահմանյան անդամ Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում պարգևատրվել է «Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան 300 տարեկան է» մեդալով։ Այն հաստատվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2022թ․ դեկտեմբերի 5-ի N 874 հրամանով։ Մեդալը ՀՀ ԳԱԱ նախագահին է հանձնել ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Գենադի Կրասնիկովը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան 300 տարեկան է» մեդալ է շնորհվել նաև Բելառուսի Գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԳԱ արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Վլադիմիր Գուսակովին։
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցել է ՌԳԱ հոբելյանական միջոցառմանը Կրեմլի պետական պալատում, որտեղ շնորհավորական ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ բոլոր նշանակալից նախաձեռնությունները պետք է ՌԳԱ-ի կողմից ենթարկվեն խորը, օբյեկտիվ գիտական փորձաքննության։

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պետական բյուջեից ՌԳԱ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ աճել է մինչև 6 միլիարդ ռուբլով։

ՌԳԱ 300-ամյակի առթիվ պետական պարգևների են արժանացել առաջատար գիտնականներ։