Կենսաթոշակառուները, հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար․ «Մայր Հայաստան» խմբակցություն
«Մայր Հայաստան» խմբակցությունը հասարակական տրանսպորտի բարեփոխման նախագիծ կառաջարկի, որն ուղղված կլինի ուղեվարձի թանկացումը զսպելուն։ Այս մասին հայտնել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Դեմ արտահայտվելով փոխադրավարձի թանկացման նախագծին, խմբակցությունը իր առաջարկներն է ներկայացնում։
– ավտոբուսի, տրոլեյբուսի, մետրոյի գործող փոխադրավարձերը չպետք է ավելանան,
– կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար,
– քաղաքացին պետք է ունենա ընտրության հնարավորություն և ցանկության դեպքում օգտվի քարտային համակարգից, որի պայմաններում միավոր փոխադրավարձի գինը կարող է նվազել:
«Մայր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է 1-օրյա, 7-օրյա, 1-ամսյա, 6-ամսյա և 1-ամյա տրանսպորտային քարտերի կիրառում, և եթե քաղաքացին 1 օրվա ընթացքում 4 և ավելի անգամներ օգտվում է քաղաքային տրանսպորտից, ապա այդ դեպքում միավոր փոխադրման արժեքը կարող է պակաս լինել 100 դրամից:
Խմբակցությունը համեմատականներ է անցկացրել Վրաստանի և Հայաստանի միջև ու նշել։
“Եթե ընդունեք մեր առաջարկած նախագիծը կուենենանք ավելի հարմար և էժան գին, քան հարևան պետությունը։ Եթե իշխանությունները չընդունեն մեր առաջարկներն ու գնան թանկացումների, ապա կոչ կանենք քաղաքացիներին դուրս գալ պայքարի՝ թույլ չտալու համար այդ թանկացումներն ու կանխելու գերշահույթներ ստանալու ՔՊԿ-ական ծրագրի իրականացումը”,- ընդգծել Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին տարեսկզբին որոշել էր մի քանի անգամ թանկացնել հասարակական տրանսպորտի ուղեվճարը։ Բնակիչները բողոքի նոտա էին հղել ու նշել, որ առաջարկվող գինը շատ բարձր է։
Նախագիծը հիմա անորոշ ժամանակով հեռացվել է օրակարգից։