Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի ուշացումով․ «Լուֆթհանզա» ավիաընկերությունը չեղարկել է չվերթը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի ուշացումով.այս մասին տեղեկացնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։
«Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չվերթում տեղի է ունեցել փոփոխություն։
Քանի որ «Լուֆթհանզա» ավիաընկերությունը չեղարկել էի իր չվերթը, թիմը Երևան կժամանի փետրվարի 19-ի գիշերը՝ լույս առավոտ 20- ին, Քիշնև-Երևան չվերթով, ժամը՝ 6:10-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։