Էկվադորը զենք չի ուղարկի հակամարտության կողմ հանդիսացող Ուկրաինա․ այս մասին հայտարարել է Էկվադորի արտգործնախարար Գաբրիելա Սոմմերֆելդը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահ Դանիել Նոբոան հստակ հրահանգել է ռազմական տեխնիկա չուղարկել միջազգային զինված հակամարտության մեջ ներգրավված կողմին»: