Փարիզի կենտրոնում հրդեհվել է բազմահարկ շենք, կան տուժածներ
Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Փարիզի 12-րդ թաղամասում գտնվող Լիոնի փողոցում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներում ներգրավվել է մոտ 40 միավոր տեխնիկա և 120 հրշեջ»,- ասված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ։
Հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հրշեջ-փրկարարները օգնություն են ցուցաբերել չորս անձի, ովքեր հայտնվել են արտակարգ իրավիճակում։