Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էր Զոր նահանգում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծվել է։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Չորս հրթիռ ընկել է Կոնիկո դաշտում գտնվող բազայի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, բազայի հարավային մասում կրակի սյուն է բարձրացել»,- նշված է հաղորդագրոեւթյան մեջ։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր՝ Իրաքում գտնվող ամերիկյան բազաները, ինչպես նաև Սիրիայում գտնվող նրա զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։
ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանները՝ Դեյր էր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են նավթի և գազի ամենամեծ հանքավայրերը։