Կանադան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 800 SkyRanger R70 բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքեր՝ Ռուսաստանի հետ պատերազմում օգնության նպատակով, հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը։
«Այսօրվա հայտարարությունը երաշխավորում է, որ Ուկրաինան կունենա անօդաչու թռչող սարքեր, որոնք իրեն անհրաժեշտ են՝ հայտնաբերելու և հավաստանշելու թիրախները, որոնք կարևոր են Ուկրաինայի շարունակական պայքարի համար: Կանադան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է Բլերը:
Նշվում է, որ անօդաչու սարքերը գնահատվում են ավելի քան 70 միլիոն դոլար։
SkyRanger R70 անօդաչու սարքերն արտադրվում են Կանադայում և մատակարարվում Teledyne-ի կողմից։
Դրանք հագեցած են «տեսանկարահանման տարբեր համակարգերով և ունեն թիրախներ հայտնաբերելու և նույնականացնելու գործառույթ», պայթուցիկի զանգվածը, որը կարող են տեղափոխել մինչև 3,5 կիլոգրամ է։ Ակնկալվում է, որ Կանադան SkyRanger անօդաչու սարքերը կմատակարարի մինչև ապրիլի սկիզբը: