26 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շրջանառության մեջ են դրվում դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ

Շրջանառության մեջ են դրվում դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ

2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության
մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային
մետաղադրամներ՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից։

Մետաղադրամների դիմերեսին ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն
է, թողարկման տարեթիվը՝ 2023, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF
ARMENIA» մակագրությունները, իսկ դարձերեսներին՝ մետաղադրամների անվանական արժեքները՝
«10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:

Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերեսներ), Կարապետ
Աբրահամյանը (դարձերեսներ):

Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:

ԿԲ-ի փոխանցմամբ․ շրջանառու հիշատակային մետաղադրամներն
իրենց տեխնիկական բնութագրով և դարձերեսի ձևավորմամբ կրկնում են սովորական մետաղադրամները,
իսկ դիմերեսը, որպես կանոն, նվիրված է որևէ իրադարձության կամ երևույթի։ Շրջանառու
հիշատակային մետաղադրամները թողարկվում են սահմանափակ քանակով, շրջանառվում են սովորական
մետաղադրամների հետ մեկտեղ և հանդիսանում են օրինական վճարամիջոց իրենց անվանական արժեքով: