ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները 30 տարի եղել են Ստեփանակերտում, նրանք ահաբեկիչների՞ են այցելել. Արթուր Թովմասյան
Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանը խոսել է Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարների մասին ու նշել, որ ՀՀ իշխանությունները հետաքրքրվում են ոչ միայն նրանց, այլև մյուս ռազմագերիների հարցերով:
«Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի Քրեական և քաղաքացիական օրենսգրքերը: Այն հոդվածները, որոնց մասին խոսվում է, շատ դաժան հոդվածներ են: Ասում են՝ անջատողականներ, ահաբեկիչներ, բայց այս 30 տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները միշտ էլ եղել են Ստեփանակերտում, արդյոք նրանք այցելե՞լ են ահաբեկիչների, անջատողականների: Եվ ցանկացած համապետական ընտրության` լինի նախագահական, թե խորհրդարանական, միշտ էլ միջազգային դիտորդներ են եղել 100֊ից ավելի պետություններից, ՀՀ-ի Ազգային ժողովից: Բոլորն էլ արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունում ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին և ԱՀ Ընտրական օրենսգրքին համապատասխան և մի քայլ առաջ է, քանն նախորդ տարիներին: Արձանագրել են, որ մենք ընտրություններն ավելի լավ ենք կազմակերպում, քան տարածաշրջանի պետությունները»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Բաքվում են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից 8-ը՝ այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը: