Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Բիշեր ալ-Խասավնեն ճապոնական Asahi թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում ռազմական գործողություն չեն, այլ բացահայտ ներխուժում, և որ դաժանության մակարդակն աննախադեպ է։
«Սա ռազմական գործողություն չէ, այլ հստակ ներխուժում: Այս դաժանությունն աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ: Անհրաժեշտ է ամբողջական զինադադար»,- ասել է ալ-Խասավնեին:
Նա նաև նշել է, որ «Իսրայելի վրա պետք է ամեն ճնշում գործադրվի՝ հրադադարի հասնելու համար», և այդ հիմքի վրա պետք է մշակվի հստակ «խաղաղության առաջխաղացման ճանապարհ»։