27 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
BRICS-ի երկրները Գազայում հումանիտար հրադադարի կոչ են արել

BRICS-ի երկրները Գազայում հումանիտար հրադադարի կոչ են արել

BRICS-ի երկրները պաղեստինա-իսրայելական
հակամարտության հարցով արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով հումանիտար հրադադարի
կոչ են արել Գազայի հատվածում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք կոչ ենք արել անհապաղ և կայուն հումանիտար հրադադար հաստատել, որը պետք է հանգեցնի
ռազմական գործողությունների դադարեցմանը»,-ասված է BRICS-ի հայտարարության մեջ, որն
ընդունվել Է գագաթնաժողովի արդյունքներով:

Հանդիպման մասնակիցները կոչ են արել բոլոր կողմերին զսպվածություն
ցուցաբերել: Բացի այդ, BRICS-ի երկրների ղեկավարները կոչ են անում կողմերին, որոնք
ազդեցություն ունեն Իսրայելի և պաղեստինցիների վրա, օգնել կանխել հակամարտության ընդլայնումը: