Շանհայ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հոնկոնգում
Ֆիլիպինների Բորակայ կղզուց Շանհայ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հոնկոնգում․ վայրէջքի պատճառը ուղևորներից մեկի PowerBank-ի պայթելն է. այս մասին հայտնում է Հոնկոնգյան HK01 լրատվականը։
Նշենք նաև, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Royal Air Philippines-ի RW602 չվերթում: PowerBank-ը պայթել է այն բանից հետո, երբ ուղևորը փորձել է դրանով լիցքավորել իր iPad-ը։ Պայթյունը հանգեցրել է օդանավի խցիկում ծխի։